13 հոկտեմբերի 2011 - 09:11 AMT
Հոկտեմբերի 13-ին ամբողջ աշխարհում կնշեն Տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային օրը

Հոկտեմբերի 13-ին ամբողջ աշխարհում կնշեն Տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային օրը (International Day for Natural Disaster Reduction): Իսկ առաջին անգամ Օրը նշվել է 1990-1999թթ. Տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային 10-ամյակի (International Decade for Natural Disaster Reduction) շրջանակում 1989թ. դեկտեմբերի 22-ի ՄԱԿ ԽՎ բանաձևի համաձայն:

Տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային ռազմավարությունը, նախ և առաջ, նպատակ է հետապնդում լայն հասարակայնությանը տեղյակ պահել կանխման խնդրի կարևորության մասին և բացատրական աշխատանքներ իրականացնել բնակչության և այն համայնքների շրջանում, որոնք առավել հակված են տարերային, բնապահպանական և տեխնոգեն աղետների զոհ դառնալ, տեղեկացնել վտանգների` աղետի վերածվելը կանխելու հասանելի միջոցների մասին: