13 հոկտեմբերի 2011 - 15:46 AMT
Ադրբեջանի ՆԳՆ ղեկավարը կժամանի Երևան ԱՊՀ Ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար

Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը հոկտեմբերի 13-ին մեկնել է Երևան ԱՊՀ Ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար: ANS PRESS-ի հաղորդագրության համաձայն, որը հղում է անում ՆԳՆ պաշտոնական կայքին, երկօրյա միջոցառման շրջանակներում կարծիքներ կփոխանակվեն ԱՊՀ ՆԳՆ կառույցների համագործակցության ուղղությունների և հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի կատարման շուրջ: