13 հոկտեմբերի 2011 - 16:34 AMT
Հոկտեմբերի 13-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 375.52 դրամ

Հոկտեմբերի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 375 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 375 դրամ:

Հոկտեմբերի 13-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 375.52 դրամ` հոկտեմբերի 12-ի դրությամբ կրճատվելով 0.71 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 515.85 դրամ` կրճատվելով 2.18 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0.02 կետով` կազմելով 12.03 դրամ: Այդ մասին հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը: