14 հոկտեմբերի 2011 - 11:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանը ստանձնել է ԱՊՀ Ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահությունը

Հայաստանը ստանձնել է ԱՊՀ Ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահությունը: Համապատասխան լիազորությունները Երևանում կայացած ԱՊՀ ՆԳՆԽ շրջանակներում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին է փոխանցել ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևը:

Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունների պատվիրակությունները, ինչպես նաև Ադրբեջանի ՆԳՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը: Երկօրյա միջոցառման շրջանակներում կարծիքներ կփոխանակվեն համագործակցության գերակա ուղղությունների և միջպետական ծրագրերի իրագործման շուրջ:

Նիստի բացմանն Ալիկ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ հանդիպումը էլ ավելի կամրապնդի ԱՊՀ երկրների ներքին գործերի մարմինների համագործակցությունը: Իր հերթին Ռաշիդ Նուրգալիևը նշել է,որ առավել աչքի ընկած աշխատակիցները ԱԳՆ 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կարժանանան պարգևների: Դրա համար արդեն պատրաստվել են ԱՊՀ անդամ երկրների ՆԳՆԽ Պատվո նշանն ու Պատվոգիրը:

ՖՈՏՈՇԱՐՔ