14 հոկտեմբերի 2011 - 13:59 AMT
Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում Զավեն Անդրիասյանը և Հովիկ Հայրապետյանը վաստակել են 3-ական միավոր

Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հիշատակին նվիրված փառատոնի շրջանակներում սկսվել է արագ շախմատի մրցաշարը:Հինգ տուրից հետո գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը և միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը վաստակել են 3-ական միավոր: Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Իգոր Կուռնոսովը (Ռուսաստան):

Մրցաշարը, որտեղ հանդես են գալիս 200 շախմատիստներ, տևելու է մինչև հոկտեմբերի 22-ը: