15 հոկտեմբերի 2011 - 10:54 AMT
ANCA-ն իր ցավակցությունն է հայտնել Գլենդեյլի նախկին քաղաքապետ Լարի Զարյանի ազգականներին և ընկերներին

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) արևմտյան թևն իր ցավակցությունն է հայտնել Գլենդեյլի նախկին քաղաքապետ Լարի Զարյանի ազգականներին և ընկերներին: Ինչպես ասվում է ANCA հաղորդագրության մեջ, Զարյանն առաջին հայն էր, որն ընտրվեց Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ: Իր պետական ծառայության 16 տարվա ընթացքում Զարյանը կարևոր դեր է խաղացել Գլենդեյլը Հարավային Կալիֆոռնիայի մարգարիտը դարձնելու գործում: Բացի դրանից, ինչպես նշվում է, իր գործունեության տարիներին Զարյանը «Ամերիկայի հայերի ձայնը» դարձավ:

Գլենդեյլի` պատմության մեջ առաջին հայազգի քաղաքապետ Լարի Զարյանը մահացավ հոկտեմբերի 13-ին Գլենդեյլի հիվանդանոցում: