15 հոկտեմբերի 2011 - 12:13 AMT
Բակո Սահակյանը Հայաստանի ԿԲ նախագահի հետ քննարկել է բանկային ոլոտրում համոգործակցության հեռանկարները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: