15 հոկտեմբերի 2011 - 11:25 AMT
Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը

Անկայարում հոկտեմբերի 14-ին տեղի են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինի հերթական խորհրդակցությունները Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆիրուդին Սինիրօղլուի հետ տարածաշրջանային հարցերի շուրջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Շարունակվել է կարծիքների փոխանակաումը Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի արդիական խնդիրների շուրջ՝ ներառյալ ղարաբաղյան կարգավորումը, ասվում է հաղորդագրության մեջ: