Հռոմում շաբաթ օրը սկսվել էր բողոքի ակցիա Իտալիայի կառավարության տնտեսական քաղաքականության և ֆինանսական ինստիտուտների ժլատության դեմ: Բողոքի ակցիային հետևած անկարգությունների արդյունքում տուժել է 70 հոգի: Զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցներն այրել են Իտալիայի պաշտպանության նախարարության շենքը, հաղորդում է Lenta.ru-ն:
Ոստիկանություն, ի պատասխան անկարգությունների, մասնակիցների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ: Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են:
Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի կարծիքով, ջարդարարների խումբը թափանցել է ցուցարարների շարքեր և սադրել անկարգությունները: «Այսօր Հռոմում մենք տեսանք վատագույնը, ինչ կա Եվրոպայում»,- ասել է քաղաքապետը:
Հոկտեմբերի 15-ին տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Հռոմում Սիլվիո Բերլուսկոնիի ֆինանսական քաղաքականության դեմ բողոքելու համար: Որոշ տվյալների համաձայն, ցուցարարների թիվը կարող է հասնել 200 հազարի: