17 հոկտեմբերի 2011 - 14:01 AMT
Հովհաննես Սահակյանը չի մեկնաբանել ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» միջև տարաձայնությունների մասին լուրերը

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեկնաբանել է ուրբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստը։ «Քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են երկրում ներքաղաքական իրավիճակին։ Դա չի վերաբերվում միայն կոալիցիային, «Բարգավաճ Հայաստանին» կամ «Օրինաց երկրին»,- ասել է նա լրագրողներին։ Նրա խոսքով ուրբաթ օրը քննարկումը չի ավարտվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այն հինգշաբթի օրը, որից հետո հայտարարություն է կատարվել։ Սահակյանը նշել է, որ նա չի կարող խոսել այդ մասին, քանի որ տեղեկատվությունը փակ է մինչև հինգշաբթի, երբ տեղի կունենա գործադիր մարմնի նիստը։

«Հրապարակ» թերթի համաձայն, ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստում քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հետագա համագործակցության հարցը։ Որոշ հանրապետականներ անընդունելի են համարել այն, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հրապարակավ հայտարարել գալիք ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելու մասին և ասում է, որ ԲՀԿ-ն ինքնուրույն կգնա ընտրությունների։ ՀՀԿ գործադիր կոմիտեն որոշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մեկ շաբաթ տալ, որպեսզի նա որոշում ընդունի և հայտարարի Սերժ Սարգսյանի թեկնածությանն աջակցելու մասին։