17 հոկտեմբերի 2011 - 14:05 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում իջել է 58-րդ տեղը

ATP-ն հոկտեմբերի 17-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային ցուցակը։ Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վարկանիշում իջել է 1 հորիզոնականով և 850 միավորով զբաղեցնում է 58-րդ տեղը։

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա), նա իր ակտիվում ունի 13860 միավոր, 2-րդ տեղում 10375 միավորով իսպանացի Ռաֆայել Նադալն է (Իսպանիա), 3-րդ տեղում Էնդի Մարեյն (Անգլիա) է 7825 միավորով:

Դավիթ Նալբանդյանը հոկտեմբերի 17-23-ը հանդես է գալու Ստոկհոլմում ընթացող մրցաշարում։ Նրա առաջին մրցակիցը լինելու է Խավյեր Մալիսը (Բելգիա)։