17 հոկտեմբերի 2011 - 14:19 AMT
Ալեքսանդր Բերեզովսկին վերընտրվել է Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Երևանում տեղի է ունեցել ՀՀ հեծանվային սպորտի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը: Երկու տարվա գործունեության մասին զեկուցումով հանդես է եկել ֆեդերացիայի գործկոմի անդամ, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Սոլոյանը: Նա խոսել է հաջողությունների մասին: 21 -ամյա ընդմիջումից հետո, այս տարի աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճել է երևանցի Մհեր Մկրտչյանը: Ավելին, նա կրկնակի արծաթե դափնեկիր դարձավ երկու մրցաձևում: Սոլոյանը չի մոռացել նշել, որ ֆինանսների սղության պատճառով քիչ են մասնակցում միջազգային մրցաշարերի,որի հետևանքով տուժում է վարպետությունը:

Միաձայն ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Բերեզովսկին, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: