17 հոկտեմբերի 2011 - 14:35 AMT
Մանվել Ղումաշյան. Թուրքիայի հետ չի կարելի վարել վստահության վրա հիմնված քաղաքականություն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում բացահայտվեցին Թուրքիայի հետ կապված բազմաթիվ առասպելներ: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի վերլուծաբան Մանվել Ղումաշյանը: Ըստ նրա, գլխավոր առասպելը Թուրքիայի որդեգրած «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունն էր: «Այսօրվա դրությամբ Թուրքիան խնդիրներ ունի իր գրեթե բոլոր հարևանների հետ՝ Իրանի, Իսրայելի, Սիրիայի և նույնիսկ Կիպրոսի»,-ասել է նա: Ինչպես նշել է Ղումաշյանը, դա ցույց տվեց, որ Թուրքիայի հետ հարաբերություններում չի կարելի վարել վստահության վրա հիմնված քաղաքականություն:

«Բացի այդ, հարկ է նշել, որ բացահայտվեց նաև այն միֆը, որ Հայաստանը չի ցանկանում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և չի կարող նախաձեռնություն ցուցաբերել այդ հարցում»,-ասել է նա:

Անդրադառնալով միջնորդների պասիվությանը հարաբերությունների կարգավորման հարցում՝ Ղումաշյանը հայտարարել է, որ եթե միջնորդները ամեն ինչ թողնեին Հայաստանի ու Թուրքիայի հայեցողությանը, ոչինչ չէր փոխվի: