17 հոկտեմբերի 2011 - 16:09 AMT
Հայ-թուրքական գործընթացը ցույց տվեց, որ Թուրքիան չի կարող միջնորդ լինել Ղարաբաղի հարցում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ցույց տվեց, որ Թուրքիան չի կարող միջնորդ լինել Ղարաբաղի հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի վերլուծաբան Մանվել Ղումաշյանը: Ըստ նրա, Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում պարզ դարձավ, որ Անկարան չի կարող անաչառ լինել Ղարաբաղի հարցում: «Այդպիսով, Անկարան չի կարող մասնակցել ղարաբաղյան կարգավորման գործընթացին»,-ասել է նա:

Անդրադառնալով միջնորդների ձևաչափի հնարավոր փոփոխմանը Հայաստանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հայ փորձագետը նշել է, որ եթե ապագայում միջնորդները չկարողանան առաջընթաց ապահովել այս գործընթացում, ապա, չի բացառվում, որ միջնորդների ձևաչափը փոխվի: