17 հոկտեմբերի 2011 - 17:48 AMT
Գիտնականներն անհամբեր սպասում են աշխարհի ամենամեծ հեռադիտակի կառուցման ավարտին

Գիտնականներն անհամբեր սպասում են աշխարհի ամենամեծ հեռադիտակի՝ E-ELT-ի կառուցման ավարտին։ Աստղագետների համար շատ առաջնային է այս հեռադիտակի ստեղծումը, քանի որ դրանք ունակ են հսկա ոսպնյակի միջոցով գիշերային երկնքում ցույց տալու այն, ինչ մինչ այժմ մարդիկ չեն տեսել։ Այս մասին գրում է Geek.com-ը։

Ոսպնյակն կունենա 40 մետր լայնություն, որը 131 ոտնաչափ է։ Այն լինելու է հեռավոր տարածությունները նոր հայացքով ցուցադրող աշխարհի ամենամեծ ոսպնյակը։ Այն հնարավորություն է ունենալու 15 անգամ ավելիլ պարզ նկարներ կատարել ։ Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) համար առաջնահերթային է հետևել այն մոլորակներին, որոնք նման են երկրին և պիտանի բնակության համար։ Այս հեռադիտակի միջոցով ESO-ն իր ուշադրությունը սևեռելու է մեծ զանգվածներ ունեցող սև խոռոչների վրա։

ESO-ն նախատեսում է ավարտել E-ELT հեռադիտակի կառուցումը այս տասնամյակի վերջում։