17 հոկտեմբերի 2011 - 18:28 AMT
ԵՄ երկրները փորձում են օգնել Թուրքիային անդամակցության հարցո՞ւմ

Թուրքական «Vatan» թերթը հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ ժամանակին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանն աջակցելու համար կազմվել էր «գաղտնի գործողությունների պլան», մինչ Կիպրոսի նախագահությունը, որը սպառնում էր վետո դնել Թուրքիայի անդամակցության հարցի վրա:

Պլանի նախաձեռնողներն էին Շվեդիան, Անգլիան, Իսպանիան, Ֆինլանդիան:

Հյուսիսային Կիպրոսի «Filileftheros» թերթում հրապարակված հոդվածում ասվում է, որ տեղի է ունեցել այդ երկրերի կառավարությունների գաղտնի նիստը Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտի նախագահությամբ և ԵՄ ընդլայնման ու եվրոպական հարևանության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մասնակցությամբ: