17 հոկտեմբերի 2011 - 19:00 AMT
Հայաստանում որակավորման վկայական ունի 484հաշվապահ

Հայտնի են դարձել ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 24 դիմորդներից քննությանը ներկայացել է 17 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 10-ին: 2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 16 քննություն, որոնց արդյունքներով 129 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական: