18 հոկտեմբերի 2011 - 09:20 AMT
Հայ թուրքագետը կարծում է, որ առաջիկայում հայ-թուրքական գործընթացում առաջընթացն անիրական է

Հայ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ առաջիկայում հայ-թուրքական գործընթացում առաջընթացն անիրական է։ Սակայն, ինչպես հայտարարել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Մելքոնյանը, տարածաշրջանն այսօր անցնում է տարբեր գործընթացների միջով և «ոչինչ չի կարելի բացառել»։ Բացի դրանից, Մելքոնյանի խոսքով, Թուրքիայի քաղաքական կյանքում տվյալ պահին ոչ մի նախադեպեր չկան, որոնք կստիպեին երկրին թեկուզ ինչ-որ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Միաժամանակ, փորձագետը նշել է, որ, չնայած դրան, հայ-թուրքական գործընթացը շարունակում է մնալ Անկարայի արտաքին քաղաքականության օրակարգում, ինչը թույլ է տալիս միջազգային առաջնորդներին հայ-թուրքական հարաբերությունների առիթով հանդես գալ հայտարարություններով։