18 հոկտեմբերի 2011 - 10:33 AMT
Վայքում մի գիշերվա ընթացքում 10 ավտոտնակ են թալանել

Օրերս Վայքում տեղի է ունեցել մասսայական գողություն: Նույն գիշերվա ընթացքում թալանվել է 10 ավտոտնակ: Վայքեցիների համոզմամբ՝ դա մի քանի հոգուց բաղկացած ավազակային խումբ է: Գողերն ավտոտնակից տարել են ինչ պատահել է՝ անվադողեր, զոդման ապարատներ, տարբեր սարքավորումներ՝ ամեն ինչ, բացի ավտոմեքենայից: Ի դեպ գողերը բացել են այն ավտոտնակները, որոնք փակված են եղել կողպեքով, ինչը խոսում է այն մասին, որ դռները բացելու մեխանիզմ է մշակվել: Դեպքի առնչությամբ Վայքի ոստիկանությունում գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն, հաղորդում է «Հրապարակ»-ը: