18 հոկտեմբերի 2011 - 18:08 AMT
Թուրքիայի ու Ադրբեջանի միջև մինչև հոկտեմբերի ավարտը կարող է համաձայնագիր կնքվել գազի ոլորտում

Հոկտեմբերի 25-ին Թուրքիայում տեղի կունենա նավթամշակման գործարանի հիմնարկեքի արարողություն, որը կառուցվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներդրումներով: Ինչպես հայտնում է «ԱՊԱ-էկոնոմիկան», այդ մասին հայտնել է ադրբեջանական ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաևը: Ըստ նրա, գործարանը կլինի խոշորագույններից մեկը Թուրքիայում և պահանջում է 5,5 մլրդ դոլարի ներդրում: Գործարանը կամրապնդի Ադրբեջանի դերը Թուրքիայի էներգետիկ շուկայում:

«Գործարանը շահագործման կհանձնվի 4 տարուց: Սա Ադրբեջանի ամենախոշոր էներգետիկ ներդրումն է»,-ասել է Աբդուլլաևը:

Նա չի բացառել, որ հիմնարկեքի ժամանակ է կարող է համաձայնագիր կնքվել գազի ոլորտում: --ԿԱ—