18 հոկտեմբերի 2011 - 18:39 AMT
Իսրայելը արշավ է սկսել 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման համար մրցույթում Թուրքիայի թեկնածության դեմ

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակ Դեննի Դանոնը «Իսրայելի բարեկամների նախաձեռնություն» միջազգային կազմակերպության հետ համատեղ արշավ է սկսել 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման համար մրցույթում Թուրքիայի թեկնածության դեմ:

Մասնավորապես, Դանոնը պաշտոնական նամակ է հղել ՄՕԿ ղեկավար Ժակ Ռոգեին, որտեղ պահանջել է չդիտարկել Թուրքիայի հայտը՝ նշելով, որ հակառակ դեպքում դա լավ չի բնութագրի Արևմուտքն ու համաշխարհային օլիմպիական շարժումը: