2011թ. սեպտեմբերին Մեքսիկայում տեղի է ունեցել Ֆինանսական ներթափանցման միության (Alliance for Financial Inclusion-AFI) «Գլոբալ քաղաքականության ֆորումը»: Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, միության հրավերով ֆորումին ներկա է գտնվել նաև ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչը:
Ֆորումի մասնակիցների կողմից բարձր է գնահատվել ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության և հանրության ֆինանսական իրազեկվածության ուղղությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից կատարված աշխատանքները և կարևորվել է Հայաստանի փորձի կիրառումը անդամ երկրներում: AFI-ի ղեկավարության կողմից առաջարկվել է նաև գլխավորել միության ներքո ստեղծվող մի շարք աշխատանքային խմբեր:
Ներկայումս Կենտրոնական բանկը ստանձնել է «Ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության գծով միջազգային ստանդարտների ներդաշնակեցման» աշխատանքային խմբի ղեկավարումը: