28 օգոստոսի 2000 - 18:42 AMT
ՅԱՍԻՐ ԱՐԱՖԱԹԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է. «ՄԵՆՔ ԵՎ ՀԱՅԵՐԸ ՄԵԿ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ»
28.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Յասիր Արաֆաթը հերքել է իսրայելական աղբյուրների տեղեկությունները այն մասին, որ նա համաձայնել է Իսրայելի հսկողության ներքո թողնել Երուսաղեմի հայկական թաղամասը:
Ըստ պաղեստինյան Al-Ayyam թերթի, Յասիր Արաֆաթը հայտարարել է, որ նա կտրականապես մերժել է տվյալ առաջարկը: «Հայկական թաղամասը մերն է. մենք եւ հայերը մեկ ժողովուրդ ենք», - ասել է նա: Պաղեստինյան թերթը հաղորդում է նաեւ, որ օգոստոսի 25-ին Երուսաղեմում կայացել է Պաղեստինի պաշտոնական ներկայացուցչի հանդիպումը հայկական համայնքի անդամների հետ, որի ընթացքում հայերը հայտարարել են, որ «համարում են իրենց արաբների գործընկերները` անկախ եւ ժողովրդավարական Պաղեստինի համար պայքարում»: --0--