19 հոկտեմբերի 2011 - 13:54 AMT
Հայաստանի ազգային հավաքականը FIFA-ի վարկանիշում իջել է 46-րդ տեղը

Հոկտեմբերի 19-ին FIFA-ն (Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա) հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը իջել է երկու հորիզոնականով և 608 միավորով 46-րդ տեղում է:

Հայ ֆուտբոլիստները հոկտեմբերին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում երկու հանդիպում անցկացրեցին: Նրանք 4:1 հաշվով հաղթանակ տարան Մակեդոնիայի նկատմամբ, իսկ Դուբլինում զիջեցին Իռլանդիային 1:2 հաշվով: Հայաստանի հավաքականը EURO-2012-ի B ընտրական խմբում իր ելույթն ավարտեց 3-րդ տեղում:

Վարկանիշային ցուցակը գլխավորում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1624 միավորով: Երկրորդ տեղում աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականն է (1425 միավոր): 3-րդ տեղում Գերմանիայի հավաքականն է (1352 միավոր):