19 հոկտեմբերի 2011 - 17:34 AMT
Բակո Սահակյանն ու ռուսաստանաբնակ հայ բարերարը քննարկել են Շուշիում իրականացվելիք մի շարք ծրագրեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել ռուսաստանաբնակ բարերար Կոնստանտին Մանուկյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Շուշի քաղաքում իրականացվելիք մի շարք ծրագրերի հետ կապված հարցեր:

Նախագահականից հայտնում են, որ այնուհետեւ Սահակյանը բարերարի եւ մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Շուշի քաղաք եւ ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին: Լինելով մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության համար նախատեսված նոր մասնաշենքում՝ նախագահը նշել է, որ այն պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին եւ միաժամանակ պահպանի իր պատմամշակութային տեսքը: