19 հոկտեմբերի 2011 - 18:40 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հրապարակվել է Էրվին Սթաուբի գիրքը Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի և Կամբոջայում ցեղասպանության համեմատական վերլուծության մասին

Ռաուլ Վալենբերգի հիմնադրամը հրապարակել է Մասաչուսեթսի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Էրվին Սթաուբի գիրքը ցեղասպանության երևույթի մասին։ Գիրքն իրենից ներկայացնում է Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի և Կամբոջայում ցեղասպանության համեմատական վերլուծություն։

«Հայոց ցեղասպանությունը ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունն է: Հոլոքոսթի տարբերությունը Հայոց ցեղասպանությունից նրանում է, որ Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունը բյուրոկրատական տեսանկյունից այդքան մանրամասնորեն չի հիմնավորվել և մարմնավորել է տեխնոլոգիաների այդ դարի պարադոքսալ դաժանությունը»,- գրում է Սթաուբը։

ՖՈՏՈՇԱՐՔ