19 հոկտեմբերի 2011 - 19:34 AMT
Հայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Քիչ առաջ, Երևանի ժամանակով 19։19 ՀՀ տարածքում՝ Երևանից 12 կմ հարավարևմուտք և Մասիսից 2 կմ հյուսիսարևելք, տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է 2 կմ խորության վրա։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրական սեյսմիկ կենտրոնը։