Հոկտեմբերի 20-ին Թբիլիսիի «Թբիլիսի Մարիոտ» հյուրանոցում ազատ մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միատովիչը կբացի 8-րդ հարավկովկասյան մեդիա-խորհրդաժողովը:
Խորհրդաժողովին կմասնակցեն շուրջ 70 լրագրողներ, ոչ կառավարական ԶԼՄ-նեի ներկայացուցիչներ, խորհրդարանի անդամներ, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտոնյաներ ու ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովի մասնակցիները կքննարկեն ինտերնետի կանոնակարգման ու մեդիաների բազմակարծության հարցերը:
Տեղի և միջազգային փորձագետները կխոսեն ինտերնետի կանոնակարգման իրենց փորձի մասին: ԵԱՀԿ զեկույցի հիման վրա տեղեկատվություն կտրամադրվի Հարավային Կովկասի օրենսդրության մասին, կմշակվեն խորհուրդներ ու հռչակագիր կընդունվի մասնակիցների կողմից: