20 հոկտեմբերի 2011 - 10:55 AMT
Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլին վստահ է, որ ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ աջակցությամբ կգտնի իր լուծումը

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլին բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը: «Մենք չենք կորցնում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հույսը և տեսնում ենք Ռուսաստանի ակտիվ գործունեությունը միջազգային իրավունքի շրջանակում հակամարտության լուծման համար»,- ասել է նա: Ընդ որում, դեսպանը համոզմունք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը Ռուսաստանի աջակցությամբ կգտնի իր լուծումը, հաղորդում է ԱՊԱ-ն: