20 հոկտեմբերի 2011 - 11:12 AMT
Հայաստանն ու Ուկրաինան մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության ռազմաօդային, ռազմական և պաշտպանական հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին, որին ուղեկցում և ներկայացնում էր ռազմական և ռազմաօդային նախորդ կցորդ, գնդապետ Գեորգի Ֆալկոն: Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, Դավիթ Տոնոյանը շնորհավորել է փոխգնդապետ Ս.Նեստերենկոյին նոր պաշտոնի նշանակման ու Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-ուկրաինական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը կբարձրանա որակական նոր աստիճանի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ռազմական երկկողմ ու բազմակողմ ձևաչափի համագործակցության և միջազգային զորավարժությունների մասնակցությանն առնչվող հարցեր: