20 հոկտեմբերի 2011 - 14:51 AMT
Փարիզի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը կներկայացնեն 5 ծանրամարտուհիներ

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը շարունակում է պատրաստվել Փարիզի վարկանշային աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 6-13-ը:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, կանանց հավաքականը գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի և Արման Ղազարյանի գլխավորությամբ պարապում է Աբովյանում: Փարիզյան մրցահարթակ հավանաբար կելնեն երևանցի Իզաբելա Յայլյանը (53կգ), բաղրամյանցի Ալլա Սամվելյանը (58կգ),գյումրեցի Մելինե Դալուզյանը (69կգ),քասախցի Հռիփսիմե Խուրշուդյանը և գյումրեցի Նաիրա Հարությունյանը (երկուսն էլ` +75կգ):

Անցյալ տարվա աշխարհի առաջնության արդյունքներով կանանց թիմն ունի առավելագույն թվով `օլիմպիական չորս ուղեգիր: