20 հոկտեմբերի 2011 - 17:07 AMT
Լիբիայի ապստամբները գրավել են Քադդաֆիի կողմնակիցների վերջին հենակետը՝ Սիրտը

Անցումային ազգային խորհրդի զինված ուժերը լիովին իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրտը, որը վերջին քաղաքն էր, որ վերահսկում էին Քադդաֆիի կողմնակիցնեևրը, հայտնում է BBC-ին:

Ըստ ականատեսների, վերջին հարձակումը, որի արդյունքում Քադդաֆիի կողմնակիցները դուրս մղվեցին քաղաքից, սկսվեց հինգշաբթի առավոտյան ու շարունակվեց 1,5 ժամ:

Սիրտի համար դաժան մարտերը գնում էին արդեն մի քանի շաբաթ:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամմար Քադդաֆիի հրաժարականը: Ցույցերը կարճ ժամանակում վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Վեց ամսվա մարտական գործողությունների արդյունքում Քադդաֆիի վարչակարգի հակառակորդներին հաջողվեց հսկողություն սահմանել Լիբիայի գրեթե ողջ տարածքում: Ռազմական գործողություններում բեկումնային պահը վրա հասավ օգոստոսի երրորդ տասնօրյակում, երբ ընդդիմության ուժերը` ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ, գրավեցին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին:

Փետրվարին ընդդիմությունը Բենղազիում ձևավորեց Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը (ԱԱԽ), որը հայտարարվել է իշխանության միակ լեգիտիմ մարմինը երկրում: ԱԱԽ-ը ճանաչել են մոտ 60 երկրներ` Ռուսաստանը ներառյալ: