20 հոկտեմբերի 2011 - 17:55 AMT
2011թ. սեպտեմբերին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության տարեկան ցուցանիշը աճել է 26.7 տոկոսով

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն 2011-ի սեպտեմբերին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 525.3 մլն դոլար (195.4 մլրդ դրամ)` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 26.7 տոկոսով:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 142.9 մլն դոլար (53.2 մլրդ դրամ)` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 48.8 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է 382.4 մլն դոլար (142.2 մլրդ դրամ)` ավելանալով 20.1 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն 2011-ի սեպտեմբերին կազմել է 239.5 մլն դոլար (89 մլրդ դրամ):