20 հոկտեմբերի 2011 - 17:59 AMT
ՈՒԵՖԱ-ն ծխախոտի ամբողջական արգելք կսահմանի Եվրո-2012-ի բոլոր մարզադաշտերում

Հոկտեմբերի 20-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարել է թե ամբողջական արգելք կսահմանի Եվրո-2012-ի բոլոր մարզադաշտերում: Արգելքն, առանց բացառությունների, կվերաբերվի մարզադաշտերի բոլոր տարածքներին ու բաց գոտիներին: Այս քաղաքականությունը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Սրտի միջազգային ֆեդերացիայի, «Առողջ մարզադաշտեր» եվրոպական ցանցի, Լեհաստանի ու Ուկրաինայի կազմկոմիտեների հետ համատեղ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Եվրո-2012-ն առանց ծխախոտի դա հարգանքի դրսևորում է մեր երկրպագուների ու մրցաշարի մասնակիցների հանդեպ»,-ասել է Միշել Պլատինին: