20 հոկտեմբերի 2011 - 20:49 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 20-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է գերմանական Մարշալի հիմնադրամի «Սևծովյան վստահություն» կազմակերպության և Ռոբերտ Բոշ հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանը ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության հեռանկարները և դրանց խոչընդոտող երկու հիմնական խնդիրները` հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը:

Այնուհետև առաջին նախագահը պատասխանել է պատվիրակության ներկայացուցիչների հարցերին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: