20 հոկտեմբերի 2011 - 23:04 AMT
Հոկտեմբերի 26-ին Էդվարդ Նալբանդյանը ընդունելու է Փարիզի քաղաքապետին

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտմբերի 23-25-ը կուղեկցի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին Ռուսաստանյան Դաշնություն կատարելիք պետական այցելության ընթացքում:

Հոկտեմբերի 26-ին Երևանում արտգործնախարարը կբացի Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ լիագումար նիստը: Նույն օրը նախարար Նալբանդյանը կմասնակցի Երևանում կայանալիք ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի բացմանը և կընդունի Փարիզի քաղաքապետին:

Ինչպես հայտնել է լրագրողներին ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, հոկտեմբերի 27-ին Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում կստորագրի Հայաստանի և ԵվրոպականՄիության միջև «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը»: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կլինի Բեռլինում: Հոկտեմբերի 29-ին Փարիզում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՈ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսին: