Թուրքիան հայտ է ներկայացրել Համագործակցության շանհայյան կազմակերպությունում (ՀՇԿ) գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար, կազմակերպության հետ համագործակցության մասին բանակցություններ է սկսել նաև ԱՄՆ-ն, գրում է «Կոմերսանտը»։
Այն մասին, որ Թուրքիան սկսել է շարժվել ՀՇԿ գործընկեր դառնալու ուղղությամբ, պատմել են կազմակերպության անդամ երկրների մի քանի դիվանագիտական աղբյուրներ, որոնց պնդմամբ Անկարայի ակտիվությունն առաջընթաց է ապրել. նա Պեկինում ՀՇԿ քարտուղարությունում հայտ է ներկայացրել։ Աղբյուրի տվյալներով, Անկարան կարող է ՀՇԿ-ում նոր կարգավիճակ ստանալ արդեն 2012-ին։
ՀՇԿ կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Իրանի հետ միասին դիտորդի կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Մոնղոլիան և Պակիստանը: