Վաղը «Մեդիամաքս» լրատվական գործակալության գրասենյակում «Երևանյան վեբ-հանդիպումներ» նախագծի շրջանակներում վարպետության դաս կվարի Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր և բաժնետեր Աննա Զնամենսկայան։Երևանյան վեբ հանդիպումներ 2011 (Yerevan Web Meetings) նախաձեռնողներն է «Մեդիամաքսը»՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։ Նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման և առաջխաղացման արտասահմանյան փորձը:
Յուրաքանչյուր շաբաթ օրերին համացանցի արտասահմանցի մասնագետներ կվարեն վարպետության դասընթացներ։ Դասերն անվճար են, բաց լուսաբանման համար և կանցկացվեն ոչ ֆորմալ մթնոլորտում։
Նախագծի շրջանակում առաջին վարպետության դասընթացը նախորդ շաբաթ վարել է Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկին։