21 հոկտեմբերի 2011 - 15:07 AMT
Դմիտրի Մեդվեդևը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին համաձայնության ձգտել

Մոսկվան առաջիկայում ևս կնպաստի ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերին, սակայն, համաձայնության պետք է ձգտեն հակամարտության երկու կողմերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երիտասարդության հետ հանդիպմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նախագահն, այնուամենայնիվ, խոստովանել է, որ ղարաբաղյան հակամարտությունն իրական բարդություններ ունի՝ պատմությունը, իրավաբանական ձևակերպումների տարբեր մեկնաբանությունը, տարբեր շահերը: «Ռուսաստանն, անկասկած, կօգնի կարգավորմանը»,-ասել է նա: