21 հոկտեմբերի 2011 - 15:09 AMT
«Արմավիա» ավիաընկերությունը «Տրանսաէրոյի» հետ համատեղ ընդլայնում է թռիչքների աշխարհագրությունը

«Արմավիա» ավիաընկերությունը «Տրանսաէրոյի» հետ միասին ձեռնամուխ է լինում անցումային և միջանցիկ սակագների իրագործման ՌԴ «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի միջոցով։

Ինչպես նշվում է ընկերության մամլո հաղորդագրությունում, ուղևորներին հնարավորություն է տրվում այցելել այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Յուժնո Սախալինսկ, Վլադիվոստոկ, Խաբարովսկ, Մագադան, Յակուտսկ, Օմսկ, Աստանա, Ալմաթի, Տաշքենդ, Ռիգա, Լոնդոն, Նյու Յորք, Պեկին, Մայամի, Մադրիդ, Բանկոկ, Շարմ Էլ Շեյխ և այլն։