21 հոկտեմբերի 2011 - 15:11 AMT
Ֆրանսիա. Սիրտի անկումից ու Քադդաֆիի մահից հետո ռազմական գործողությունը կարելի է ավարտված համարել

Սիրտի անկումից ու Քադդաֆիի մահվանից հետո ռազմական գործողությունը կարելի է ավարտված համարել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն ֆրանսիական «Եվրոպա-1» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ըստ իս, կարելի է ասել, որ ռազմական գործողությունը Լիբիայում ավարտվեց, երկրի ողջ տարածքը վերահսկում է Անցումային ազգային խորհուրդը»,-ասել է Ալեն Ժյուպեն:

Նախօրեին հայտնի է դարձել Մուամար Քադդաֆիի կողմնակիցների վերջին հետակետի՝ Սիրտի անկման մասին: Անցումային ազգային խորհուրդը հաստատում է, որ Քադդաֆիի գերեվարումն ու մահվան փաստը, սակայն, ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ ռազմական հրամանատարությունը ոչ հաստատում են, ոչ հերքում նրա մահվան մասին լուրերը: