21 հոկտեմբերի 2011 - 15:28 AMT
Հայաստանում որակավորման վկայական ունի 493 հաշվապահ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում 2011-ի հոկտեմբերի 17-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները:

Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 24 դիմորդներից քննությանը մասնակցել են 16 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին:

2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 17 քննություն, որոնց արդյունքներով 138 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 19.10.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 493 հաշվապահ, հաղորդում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: