21 հոկտեմբերի 2011 - 15:46 AMT
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները աշխատավարձի են սպասում

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները սպասում են, որ ըստ կառավարության որոշման մինչ տարեվերջ մարվելու են քիմիական ոլորտի աշխատակիցների աշխատավարձի պարտքը՝ ակնկալելով, որ իրենք էլ աշխատավարձ կստանան: Սակայն, PanARMENIAN.Net-ի թղթակցին գործարանի մամլո ծառայությունից հայտնել են, որ պարտքերի մարման նոր ժամանակցույց դեռ չկա:

Գործարանի աշխատակիցները ստացել են միայն մայիս ամսվա հասանելիք աշխատավարձը: Այսօրվա դրությամբ գործարանում 3 հազար մարդ է աշխատում, որոնցից հազարը արձակուրդի մեջ են:

2010թ. նոյեմբերին գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ: Դեկտեմբերի 23-ին ընկերության ղեկավարությունը հայտարարեց, թե պարտքը վաղուց մարված է: Այնուհետև, հայտնի դարձավ նոր պարտքի մասին, որի մարման ժամկետը սահմանվեց հունիսի 29-ը: