21 հոկտեմբերի 2011 - 16:33 AMT
ԵՄ իտալացի պաշտոնյաները Հայաստանում են Ազգային ժողովի հետ համագործակցությունը խթանելու համար

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանն ընդունեց Իտալիայի Սենատի պատվիրակությանը` Եվրոպական միության քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամներ Ռոսանա Բոլդիին, Կրիստիանո դե Եկերին և Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ

Ալբերտինա Սոլիանիին:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական կապերն ավանդական բնույթ ունեն, և Հայաստանը շահագրգռված է թե երկկողմ և թե' բազմակողմ բնագավառներում Իտալիայի հետ փոխգործակցության զարգացմամբ և ընդգծեց խորհրդարանական ձևաչափի կարևոր նշանակությունը միջպետական համագործակցության զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` իտալացի խորհրդարանականները նշեցին, որ Հայաստան են ժամանել Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությունը խթանելու, Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները քննարկելու, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու նպատակով, և հավաստիացրեցին, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների խորացման գործին:

Հանդիպմանը քննարկում ծավալվեց հայ-իտալական հարաբերությունների առավել ամրապնդման, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ: