21 հոկտեմբերի 2011 - 16:44 AMT
Երկու «ՎԱԶ-2106» բախվել են. մեկի վարորդը մահացել է

Հոկտեմբերի 20-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի մի ավտոմեքենա բախվել է մեկ այլ «ՎԱԶ-2106»-ի: Ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով վերջինիս վարորդը` 68-ամյա Եղիա Անդրեասյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: