21 հոկտեմբերի 2011 - 17:35 AMT
Ինչու ՞ Վահե Արսենը չի մասնակցում «Գրական տապանին»

Երիտասարդ գրող Վահե Արսենի անունը կրճատվել է «Գրական տապան 2011» ծրագրից: Ինչպես նշված է գրողի Facebook սոցիալական ցանցի էջում, նա հրավիրված է եղել գրական օրերին, սակայն ծրագրի բացման օրը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նրան տեսել է և հաջորդ օրն իր անունը կրճատվել է հրավիրվածների ցուցակից:

«Արվեստն առանց չինովնիկների» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ 2008 թվականին կայացել է ԱՊՀ երկրների դեբյուտների համագործակցության միջոցառումը Դուշանբեում: Հայկական պատվիրակությունը Մշակույթի նախարարի գլխավորությամբ պետք է մեկներ այնտեղ: Մոսկվայից Վահե Արսենին հրավիրել են մասնակցելու միջոցառմանը, քանի որ ավելի ուշ պարզ է դարձել, որ նա է միջոցառման մրցանակակիրնեից մեկը` Հայաստանից միակը:

Այն ժամանակ Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպելով` գրողը պարզել է, որ առանց որևէ պատճառաբանության չի կարող մեկնել պատվիրակության հետ: Բանաստեղծն անձամբ կոնֆլիկտ է ունեցել Հ. Պողոսյանի հետ: Ըստ գրողի նախարարը այս քայլով վրեժ է լուծել կասեցնելով գրողի մասնակցությունը «Գրական տապանին»: