21 հոկտեմբերի 2011 - 20:33 AMT
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կմեկնի Արցախ

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանն աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հաղորդում է ԱԱԽ մամլո գրասենյակը:

Այցի շրջանակում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ ղեկավարության հետ: