ԱՄՆ վարչակազմը որոշել է հրաժարվել ռազմական ներկայությունից Իրաքում 2001թ. հետո՝ բոլոր զինծառայողները դուրս կբերվեն երկրից մինչև դեկտեմբերի ավարտը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք դուրս կբերենք մեր զորքերն Իրաքից ու կսկսենք Աֆղանստանից մեր զորքերի փուլային դուրսբերումը…Իրաքում դեռևս մնացող զինծառայողները տուն կվերադառնան մինչև Ամանոր: Գրեթե 9 տարի ձգվող ԱՄՆ պատերազմն Իրաքում կավարտվի»,-ասել է Օբաման, ուրբաթ օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը, Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկիի հետ տեսախորհրդակցությունից հետո:
Նախագահը նշել է, որ նման որոշում է կայացրել 2008թ. նախընտրական խոստումների ու հռչակված ռազմավարության համաձայն: Ըստ Օբամայի, նա հավաստիացրել է Ալ Մալիքիին, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իրաքին: «Մենք ԱՄՆ-ի ու Իրաքի գործընկերության նոր փուլ ենք մտնում: Հունվարի 1-ից մեր հարաբերությունները երկու ինքնիշխան երկրների նորմալ հարաբերությունների կվերածվեն»,-ասել է Օբաման
Օբաման հրավիրել է ալ Մալիքիին այցելել Վաշինգտոն դեկտեմբերին:
Այժմ Իրաքում կա շուրջ 40 հազար ամերիկացի զինծառայող: