22 հոկտեմբերի 2011 - 11:18 AMT
Պաղեստինի հայտի վերաբերյալ զեկույցը կներկայացվի ՄԱԿ-ում նոյեմբերի 11-ին

ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ Պաղեստինի հայտի մասին փորձագետների զեկույցը նոյեմբերի 11-ին կներկայացվի կազմակերպության նոր անդամների գծով կոմիտեին, ռուս լրագրողներն է հայտնել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը:

«Նոյեմբերի 11-ից հետո ԱԽ-ն այդ թեմայով պետք է վերջնական եզրակացություն տա»,-հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: