22 հոկտեմբերի 2011 - 11:23 AMT
Կաթողիկոսը կօրհնի Մոսկվայի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցական համալիրը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր կմեկնի Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմ, Մոսկվա, ուր հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի հոկտեմբերի 23-ին կկատարվի թեմի առաջնորդանիստ եկեղեցու խաչերի օրհնության և օծման արարողությունը:

Նորին Սրբությանն ուղեկցելու է գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: Մոսկվայի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցական համալիրը, որը զբաղեցնում է 1,32 հա տարածք, սկսվել է կառուցվել 2006թ-ին: Այն ընդգրկում է մայր եկեղեցին, Ս. Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային և վարչական մասնաշենքերը, հանդիսությունների սրահները և թանգարանը: